• Հայերեն
  • Deutsch
ԳԴՀ-ում Հայաստանի Հանրապետության դեսպանություն
  • Դեսպանություն
    • Դեսպան
    • Կառուցվածք
    • Տվյալներ. աշխատանքային ժամեր
    • Լուսանկարներ
  • Հայաստան
    • Ընդհանուր ակնարկ
    • Կառավարում
    • Պատմություն
    • Կրթություն Հայաստանում
    • Ներդրում Հայաստանում
  • Երկկողմ հարաբերություններ
  • Հյուպատոսական ծառայություն
    • Քաղաքացիություն
    • Հյուպատոսական ընդունելություն
    • Անվճար հյուպատոսական ծառայություններ
    • Վիզա (մուտքի արտոնագիր)
    • Անձնագիր
    • Պետական տուրքի դրույքաչափեր
  • Տեղեկատվություն
    • Մաքսային արտոնություններ մշտական բնակության վերադարձողների համար
    • Օգտակար հղումներ
    • Լուրեր
  • Հայ համայնք
    • Համայնքի մասին
    • Հայաստան համահայկական հիմնադրամ
  • Դեպանության բանկային տվյալներ
  • Մաքսային վճարներից ազատման պայմաններ ՀՀ մշտական բնակության մեկնողների համար

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի այցը Վիսբադեն

18 սեպտեմբերի, 2026

Սեպտեմբերի 18-ին Վիսբադենում՝ Հեսսենի դաշնային երկրամասի խորհրդարանում, տեղի է ունեցել Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանին Հեսսեյան խաղաղության մրցանակի շնորհման հանդիսավոր արարողությունը։

Մրցանակի շնորհման արարողությանը ելույթներով հանդես են եկել Հեսսենի Լանդթագի նախագահի տեղակալ դր․ Դանիելա Սոմերը, Գերմանիայի Դաշնային Հանրապետության Արտաքին գործերի նախարարության պետնախարար Սերապ Գյուլերը, Հեսսենի գյուղատնտեսության և շրջակա միջավայրի, խաղողագործության, անտառտնտեսության, որսորդության և հայրենիքի նախարար Ինգմար Յունգը, «Ալբերտ Օսվալդ» հիմնադրամի հանձնաժողովի խորհրդի նախագահ Կարլ Շթարցախերը և հիմնադրամի հանձնաժողովի անդամ, Ալբերտ Օսվալդի դուստր Միխաելա Յեկել-Օսվալդը։

Ելույթներում անդրադարձ է կատարվել վարչապետ Նիկոլ Փաշինյանին Հեսսեյան խաղաղության մրցանակ շնորհելու որոշմանը և բարձր գնահատվել նրա ջանքերը Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության հաստատման, Հայաստանում ժողովրդավարական բարեփոխումների առաջմղման և Հայաստանի ու Եվրոպական միության հարաբերությունների զարգացման գործում։

Այնուհետև Նիկոլ Փաշինյանին հանձնվել է Հեսսեյան խաղաղության մրցանակի հավաստագիրը, որից հետո ՀՀ վարչապետը հանդես է եկել ելույթով։

Մրցանակի շնորհման արարողությանը հաջորդել է Ֆրանկֆուրտի արդյունաբերության և առևտրի պալատում տեղի մի խումբ գործարարների հետ հանդիպումը։ Քննարկվել են Հայաստանի և Ադրբեջանի միջև հաստատված խաղաղության արդյունքում տարածաշրջանում ձևավորվող նոր հնարավորությունները, տարածաշրջանային հաղորդակցության ուղիների ապաշրջափակմանն ուղղված TRIPP ծրագրի իրականացումը, Հայաստան-Եվրոպական միություն հարաբերությունների զարգացումը, առևտրատնտեսական համագործակցությունը, Հայաստանից արտահանման դիվերսիֆիկացումը և գործարար միջավայրի շարունակական բարելավման ուղղությամբ իրականացվող բարեփոխումները։

Նիկոլ Փաշինյանը ներկայացրել է Հայաստանի տնտեսության տարբեր ոլորտներում արձանագրվող զարգացումները, առկա հնարավորությունները և պատասխանել գործարարներին հետաքրքրող հարցերին։

Այնուհետև Նիկոլ Փաշինյանը այցելել է Ֆրաունհոֆերի ջրածնի կիրառական կենտրոն, որտեղ կենտրոնի տնօրեն Տոբիաս Մելցը ներկայացրել է կենտրոնի գործունեությունը, ջրածնային տեխնոլոգիաների ոլորտում զարգացումները, լաբորատոր հետազոտությունների արդյունքները, ինչպես նաև ջրածնային տեխնոլոգիաների անվտանգ կիրառման, փորձարկումների, մոդելավորման, սենսորային տեխնոլոգիաների և թվային մոդելների ուղղությամբ իրականացվող աշխատանքները։

Քննարկվել են նաև ջրածնային տեխնոլոգիաների ոլորտում համագործակցության հնարավորությունները։

 

կիսվել:
ՀՀ ԱԳՆ
պաշտոնական կայք
Երկքաղաքացիություն
Էլեկտրոնային վիզա
Արտոնագրի ձևեր

Նուսսբաումալլեե 4,
Բեռլին 14050,
Գերմանիա

ԳԴՀ-ում Հայաստանի Հանրապետության դեսպանություն

© 2011-2026, Հեղինակային իրավունքները պաշտպանված են: